Սիսիանի այդ հատվածը,որտեղ ադրբեջանցիները ներխուժել են Երևանին ավելի մոտ է քան Մեղրիին

«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական

սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշ նամին տարբեր սш դրшնքների է դիմում։ Մայիսի 26-ին թշ նամին Վերին Շորժայի հատվածում կրш կոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զnhվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ

Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրш կոցներ։ 168.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ Սիսիանի հատվածի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, սակայն Մեղրիում ամեն ինչ համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ ՀՀ զինծառայողների, նաև որոշ չափով՝ ՌԴ

սահմանապահների։«Սիսիանի հատվածի վերաբերյալ կուզեմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին։ Ես սա պատահական չեմ ասում, թող

հանրությունն ուշադրություն դարձնի, երբ ասում են` Սյունիք, Մեղրին էլ հետը նկատի ունեն, բայց Մեղրին ավելի հեռու է Սիսիանի նշված տարածքից, քան Երևանը։ Այսինքն՝ Երևանում ավելի շատ տեղեկացված կարող են լինել, քան մեղրեցիները»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։ Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին

խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշ նամին հետ գնա, սակայն ապարդյուն։

Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշ նամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում…ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.