«Իրադրությունը պայթունավտանգ է..»..նոր մանրամասներ Նիկոլ Փաշինյանից

«Վարդենիսի

տարծաշրջանում ծանոթացա սահմանային իրադրությանը՝ մասնավորպես 8 գյուղի հատվածում»,- ուղիղ տեսակապով քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:«Իրադրությունը

լարված է, չեմ կարող թաքցնել: Երբ որ ադրբեջանական ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, իսկ մեր ստորաբաժանումները կանգնեցրել են նրանց առաջխաղացումը, արդյունքում հիմա

դեմ դիմաց կանգնած են: Էնպես է ստացվել, որ մեր և ադրբեջանի զինվորները «հյուսվել են» իրար»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց Ն. Փաշինյանը: «Հիմա, տեղ կա, որ արդեն մի շաբաթից ավելի է՝ դեմ

դիմաց կանգնել են, և այդտեղ լարումը մեծանում է, իրավիճակը լարված է և պայթունավտանգ»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր բանակը, սպաները, ԶՈՒ-երը, գեներալները շատ ուժեղ ճնշման տակ են: Մի կողմից ճնշումը

հետևյալն է՝ ինչո՞ւ գործողություններ չեն անում, մյուս կողմից՝ ցանկացած գործողություն զուգորդվում է հաջողությամբ և անհաջողությամբ…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.