Նիկոլ Փաշինյանը այս մի խոսքով փակեց բոլոր զրպարտողների բերանները

Վաղ

առավոտյան մամուլում լուրեր տարածվեցին, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր` վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի

պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու

ուղղությամբ։Բայց Նիկոլ Փաշինյանը հարցն այդպես չթողեց։ Նա անմիջապես այցելեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ։ Փաշինյանը մինչ իրավիճակին ծանոթանալը, բնակիչների հետ զրույցում ասաց.
«Այս իրավիճակում մեզ պետք է համախմբվել, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում։ Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ներքին տարաձայնություններից, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է

լինելու»։Բացի այդ պարոն Փաշինյանն ընդգծել է, որ մեզ անհրաժեշտ է՝ սթափություն. պարզ է, որ շատ նյարդային և հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:Դե ինչպես

գիտեք հիմա էլ ընտրական փուլ ենք թևակոխում ու շատ է ինֆորմացիոն արտահոսքերը։ Հետևապես՝ հարկ ենք համարում ՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:Հանդիպման վերջում ներկաներն ուղղակի չկարողացան զսպել հուզմունքները, երբ պարոն Փաշինյանը հստակ ընդգծեց․

«Դարձյալ ուզում եմ ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է»:Ուստի՝ չար լեզուներին խորհուրդ եմ տալիս լռեն և չտարածեն սին ու անբովանդակ տեղեկություններ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.