Ինչու Տիգրան Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել

Ինչու է

Տիգրան Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել 24News-ը գրում է․ ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր»

կուսակցության նախընտրական ցուցակում այն պատճառով, որ նախօրոք պայման է դրել՝ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չպետք է լինեն։ Այս մասին 24News-ին հայտնել են Ավինյանի մերձավոր

շրջապատից։«Նախօրոք որոշում կար, որ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չեն լինելու։ Հետո որոշվեց, որ որ ցուցակում են հայտնվելու Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Այս պարագայում Տիգրան

Ավինյանը որոշել է ձեռնպահ մնալ առաջադրվելուց», — նկատել է լրատվամիջոցի աղբյուրը։Նշենք, որ ՔՊ-ն այսօր ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը: Խաչատուր Սուքիասյանը ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.