Որտեղ է առավել ուժգին գրանցվել ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժը…մանրամասներ ինչ սպասել

Մայիսի 25-ին, տեղական ժամանակով

ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակովմայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան

երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ

էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.