Նիկոլ Փաշինյանը շախ ու մատ արեց վայրահաչողներին…մանրամասներ

Գրեթե

բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նույնն է։ Հանրային հարցումների արդյունքներ մեր ձեռքի տակ չկան, սակայն հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ եթե վաղը Հայաստանում լինեն համապետական

ընտրություններ, Փաշինյանը և նրա թիմը կհաղթեն միանշանակ։ Քաղաքական ուժերից, ով ինչպես և ում հետ կդիրքավորվի ընտրություններից առաջ արդեն ակներև է։ Հարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի և մյուս ուժերի միջև տարբերությունը շատ մեծ է: Ղեկավարող ուժի վարկանիշը, գուցե

հետընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ ամենամեծ վստահություն ունեցող քաղաքական ուժը: Այդուհանդերձ, ՔՊ-ը առաջատար դիրքում է, և ընտրողները հույս ունեն, որ թավիշը չի լինի հիմնական մարտավարությունը: Բացի այդ կարծում եմ՝ իմ ընկալմամբ, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում

Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության

մեջ և այն հիմնական հաջողություններից մեկն է, որ ի կատար ածեց Նիկոլ Փաշինյանը։Հետևապես՝ զարմանալի չէ, թե ինչու է հասարակությունը վստահում և իր ձայնը տալիս պարոն Փաշիյանին։ Իսկ հասարակությանը հուզող մյուս հարցերի լուծումները Նիկոլ Փաշինյանը կկատարի ժամանակին համընթաց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.