Ինչ հարցեր կխննարկվեն Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ…մանրամասներ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը իրենք կորոշեն բանակցությունների թեմաները, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց

եթե այն ձեռք բերվի, գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական ​​մայրաքաղաքներից» մեկում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ ամերիկյան կողմն

ակնկալում է, որ երկու նախագահները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում:«Օրակարգի վերաբերյալ առաջարկների պատրաստումը գագաթնաժողով անցկացնելու ամերիկյան նախաձեռնության ուսումնասիրման գործընթացի մի մասն է: Ի վերջո, առաջնորդներն իրենք են որոշելու գագաթնաժողովին

քննարկման թեմաները»,- ասել է Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում:ՌԴ նախագահը բազմիցս շեշտել է իր պատրաստակամությունը՝ դիտարկելու և լուծելու երկկողմ օրակարգի ցանկացած հարց, ինչպես նաև համատեղ աշխատելու` գլոբալ խնդիրների, տարածաշրջանային

հակամարտությունների և ճգնաժամերի լուծման համար, նշել է նախարարը: «Հիմնականն այն է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- հավելել է Լավրովը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.