Կորած ժամկետային զինվորը գտնվել է,հայտնի է նրա ինքնությունը

Մանրամասներ՝ Վարդենիսում զորամասի ժամկետային

զինծառայողի անհետացման փաստից Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին

հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող,շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների

ցուցակներում:Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է

քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին

չխանգարելու նպատակով:ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.