Ավտովթարից մահացել է երիտասարդ Հրանտը…

SHAMSHYAN.com-ի

տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Կապան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս «Կապան» բժշկական

կենտրոն էր տեղափոխվել մայիսի 19-ին՝ խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 19-ին, խոշոր ավտովթար էր

տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 28-ամյա Հրանտ Մաթևոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 1/7 հասցեում գործող «Դոմուս»

առևտրի կենտրոնի աստիճաններին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Մաթևոսյանը, ուղևորներ՝ Կապանի բնակիչներ, 18-ամյա Գուրգեն Ղազարյանը, 21-ամյա Արա Զաքարյանը և 18-ամյա Յուրի ‘Պատվականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։ Դեպքի

վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում

հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.