Փաշինյանը Արցախից չի խոսում,նրա համար….ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Վերջին երեք տարիներին Նիկոլ Փաշինյանն ինչ գործընթացի մեջ մտել է,

դա ավարտվել է պատերազմով , կամ տարածքային կորուստներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:Փորձագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի

գործընթացները տասնամյակներ են տևում, տևական ժամանակ դրա վատ հետևանքները չեն երևում և փորձում է մանիպուլացնել հասարակությանը. «Իրականում շատ վատ գործընթաց է սկսվել, որը արդյունք է հետպատերազմյան իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած գաղտնի պայմանավորվածությունների:Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ գնալու է և ի վնաս Արցախի

և Հայաստանի որոշումներ է ընդունելու»,-ասաց փորձագետը: Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի դիրքորշմանը, որ նախքան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանագծումը առաջնային պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի որոշման հարցերը, փորձագետն արձանագրեց, որ ԱԳՆ-ի դիրքորոշումը էականորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի տեսակետին. «Առաջին

անգամը չէ ,որ ԱԳՆ-ի և Փաշինյանի մոտեցումները հակասություններ ունեն:ԱԳՆ-ն իր հայտարարությամբ սահմանեց այն կարմիր գծերը և սկզբունքները, որով առաջնորդվում է, ինչն ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ չի համընկնում: Փաշինյանն Արցախից չի խոսում, որովհետև Արցախի էջն այլևս նրա համար փակ է, Արցախի հարցն ամբողջությամբ տապալելուց հետո ձեռնամուխ է եղել նաև

Հայաստանի հետ կապված զարգացումները ի վնաս Հայաստանի լուծելուն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:Անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային

ամբողջականությունը ճանաչելով, փորձագետը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանում տեսնում է իշխանություն, որի հետ կարելի է ճնշումների, շանտաժների , սպառնալիքների լեզվով խոսել և հասնել ցանկալի լուծումների.«Սա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը փորձում է խաղաղ պայմաններում

կարգավորում տալ իրենց համար կարևոր հարցերին, վստահ լինելով, որ, իր դիվանագիտական, ռազմական հնարավորություններն օգտագործելով, կարողանալու է կորզել ցանկալի զիջումներ այս իշխանությունից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.