Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ..Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները…

ՀՀ դիրքորոշումը

միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:ՀՀ զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց Հայաստանի

դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սահմանին տիրող իրադրությանը։ «Իրադրությունը կայուն է, բայց լարված,

և մյուս կողմից պետք է ընդգծեմ՝ անընդունելի մեզ համար: Որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»,–

ասել է Փաշինյանը։Փաշինյանի խոսքովշարունակում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Փաշինյանն ընդգծել է գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և շարունակում են աշխատել` դրանք գործարկելու ուղղությամբ:

Բացի այդ, ըստ նրա, շարունակելու են աշխատանքը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, ինչպես նաև շարունակելու են դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը

իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ:ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.