Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի և դա ամենասարսափելին է ռուսների համար….

Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ

ունի և դա ամենասարսափելին է ռուսների համար. ռուս ռազմական փորձագետ Սիրիայում փորձարկվել է սպառազինության ու հատուկ տեխնիկայի 300 տեսակ: Այս մասին հարցազրույցում նշել է Ռուսաստանի

պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: «Արդյունքում մեզ ի՞նչ տվեց Սիրիան: Պարզվեց, որ սպառազինության վերցված ու փորձարկում անցած զենքն, ըստ էության, այդպիսին չէր: Արդյունքում մենք գրեթե մեկ ու կես տասնյակ զինատեսակներ հանեցինք սպառազինությունից եւ

դադարեցրինք դրանց արտադրությունը», – ասել է նախարարը:Ռուսաստանը չի թաքցնում, որ իր սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցությունը սպառազինության «պրոմոութ» է, զենքի վաճառքի նոր շուկաների որոնում, իսկ այդ երկրները՝ զենքի փորձադաշտ:Ի՞նչ է անելու Ռուսաստանը

արտադրությունից հանված տոննաներով մետաղաջարդոնը: Միգուցե հենց այդ սպառազինությունն է նախատեսված «Ռուսաստանի հետ հայկական բանակի արդիականացման» համար, ինչպես ազդարարել է Վաղարշակ Հարությունյանը:Ռուսաստանն արցախյան պատերազմի ժամանակ փորձարկե՞լ է նոր

զինատեսակներ: Իսկանդերի հետ, օրինակ, խնդիրներ ու սկանդալ առաջացան: «Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի. վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը, եւ դա

ամենասարսափելին է այս պատմության մեջ», ասել է ռուս ռազմական առաջատար փորձագետներից մեկը: Շոյգուն որպես ռուսական զենքի որակի վերաբերյալ հաշվետվություն ցույց կտա՞ Արցախում ավերված տները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.