Ինչ կապ կա Սյունիքի և Ճապոնիայի միջև….

hraparak.am-ը գրում է. Սյունիքի ճակատագրից է կախված նույնիսկ

հեռավոր Ճապոնիայի երազանքի իրականացումը՝ Կուրիլյան կղզիներին տիրանալու բաղձանքը։ Աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնը Անգլիան է։Քովիդ-19-ով սկսվեց երկրագնդի վերաձեւումը։ Այն սկսվեց Չինաստանից, նպատակը Եվրոպային, Ամերիկային եւ խոշոր երկրներին

ներքաշելն էր տնտեսական ճգնաժամի մեջ։ Դրանից համեմատաբար քիչ վնասներով դուրս եկավ Չինաստանը՝ ոնց սկսեց, այնպես էլ հաղթահարեց եւ հաղթեց աշխարհին։ Ամերիկան այլեւս նույն տնտեսական հզորությունը չունի, Եվրոպան թուլացած է։ Այս աշխարհացունց իրադարձություններից գլուխ

բարձրացրեց Թուրքիան։Հարյուրամյակի երազանքի իրականացման համար շանս առաջացավ։ Բարեկամ Անգլիայի աջակցությամբ Թուրքիան առաջինը լուծեց Ղարաբաղի հարցը։ Մերձավոր Արեւելքի դրախտային երկրները հողին հավասարեցնելուց հետո Մեծ Թուրանի իրականացման միակ խոչընդոտը մնացել էր Հայաստանը։ Այս մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ընթացքն անցնում է Հայաստանով՝

Սյունիքով։ Թուրքիան Միջին Ասիայի թուրքալեզու ազգաբնակչությանը կմիացնի Ռուսաստանի բազմամիլիոն մուսուլմաններին՝ ղազախներ, չեչեններ, թաթարներ, դաղստանցիներ եւ այլն։ Կվերցնի Չինաստանի հյուսիսային մասը, թուրքալեզու բազմամիլիոն բնակչությանը։ Միջին Ասիայի հարուստ գազի, նավթի պաշարները կհոսեն դեպի Անգլիա, կվերցնի նաեւ թուլացած Ռուսաստանի՝ Սիբիրի հարուստ հանքային պաշարները։ Ահա թե որն է Անգլիայի՝ Թուրքիային օգնելու գինը։ Բնականաբար, կթուլանա Ռուսաստանը, եւ դրանից կօգտվի նույնիսկ Ճապոնիան, կվերցնի Կուրիլները։ Ահա թե ինչ փոթորիկի մեջ է

հայտնվել Հայաստանը՝ իր աղճատված, միմյանց դեմ թշնամացած հանրությունով, դավաճան, անկարող ղեկավարներով, առանց բանակի, զենքի, դեռ ուշքի չեկած ահավոր պատերազմից։Մեր հասարակության գիտակից մասը չգիտի, թե որ արհավիրքի դեմ պայքարի։ Դավաճանները չեն հեռանում, պետականություն ենք կորցնում։ Աշխարհը վերաձեւում են, շահերի բախում է։ Մեզ աջակցության հայտ էին ներկայացրել Չինաստանը, Իրանը, սակայն այս ապիկար իշխանությունը չցանկացա՞վ, թե՞ չկարողացավ օգտագործել

այդ օգնությունը։ Սահմանների փոփոխությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ Չինաստանին։ Թուրքն ասպատակում է իր հորդաներով. սա նաեւ արշավ է քրիստոնեության դեմ։ Թուրքին թույլ չտվեցին մտնել Եվրոպա։ Անգլիան այսօր ամենամոտ բարեկամն ու աջակիցն է թուրքին։ Տասը տարի շարունակ ազգությամբ թուրք քաղաքապետ է ընտրվում Լոնդոնում։ Վերջին տարիներին Լոնդոնում ծնված տղա երեխաների մեծ մասին Մուհամեդ են անվանում։Անգլիան երբեք, մեղմ ասած, մեր բարեկամը չի եղել, իսկ

այս վերջին պատերազմը եւ մեր մատաղ սերնդի կոտորածը եղավ նրա լուռ համաձայնությամբ։ Այժմ պատերազմ է Իսրայելում, չեմ ուզում ցավակցել նրանց, բայց տեսնում եք, չէ՞, որքան կազմակերպված երկիր է, Պաղեստինը 3 հազար 500-ից ավելի անգամ հրթիռակոծել է Իսրայելը, բայց ունեցել են մի քանի զոհ, իսկ Պաղեստինն ունի հարյուրավոր զոհեր։ Դա նրանից է, որ Իսրայելի օդը փակ է, ահա թե ինչը պետք է լիներ մեր ողորմելի իշխանության անելիքը։ Անգլիայից մինչեւ Ճապոնիա ուշի-ուշով հետեւում են Հայաստանի, Սյունիքի իրադարձություններին։Մեր դիմակայելը կփրկի աշխարհն իսլամացումից, կփրկի Ռուսաստանին՝ որպես հզոր տերության, վերացումից։ Եվ վերջապես մեր հայ ազգի համար այլեւս անվտանգ ու ապահով չի լինի երկրագնդի ոչ մի անկյուն։ Սյունիքի հանձնումը կդառնա հայ ազգի վերացման սկիզբը,

ինչպես Արցախի հանձնումը դարձավ մեր ամբողջ բնակչության համար ճակատագրական։ Մեր թշնամին անողոք է, դաժան, արնախում, գլուխ կտրող, ոչ մի պատերազմի ժամանակ նման անմարդկային բարբարոսություններ չեն եղել, ոնց որ եղավ մեզ հետ։Արյան տենչանքը չի հագեցնում թուրքին։ Էսքանից հետո Հայաստանում բուն դրած մեր ազգի դավաճանները բարեկամության կոչ են անում, անթաքույց աջակցում Հայաստանը թուրքացնելուն, ի՞նչ բարեկամություն այդ մարդանման գլխակերների հետ, երբ անգամ պատերազմի ավարտից հետո պատահաբար գերեվարված մեր տղաներին հետ չեն տալիս, խոշտանգում են, սպանում։ Ո՞ւմ հետ է համատեղ կենցաղավարություն նախապատրաստում այդ դավաճան ոհմակը։ Սյունիքով միջանցք տրամադրելու անվան տակ բաժանում են Հայաստանը՝ իմանալով, որ շատ շուտ այն կհայաթափվի, եւ մնացած հատվածում կարճ ժամանակում կստեղծվի թուրքական

վիլայեթ, ու հայտնի անձը կդառնա այդ տարածքի վալին։Դարերի ընթացքում հայ ժողովրդի գլխին եկած արհավիրքներից սա ամենադաժանն է։ Ափսոս մեր տաղանդավոր, ռոմանտիկ, բանաստեղծ, լիրիկ, ստեղծող ու արարող ժողովրդին, որ բաց աչքով գնում է դեպի կործանում։ Մենք աղն էինք բոլոր ազգերի մեջ, մենք

բոլոր երկրներում սերմնացանն ենք եղել, մեզնով է եղել սկիզբը մարդկության, եւ այս դարակազմիկ գործընթացներում այս ամենը կատարվում է 10 միլիոն հայության ամոթի, նվաստացման հաշվին, մեր մեջից ծնված դավաճանի միջոցով։Ո՞ւր կորան մեր թասիբը, հպարտությունը, վրեժխնդրությունը, ամոթ մեզ ու նախատինք։ Վերջին ակորդներն են սպասվելիք իրադարձությունների․ մտածե՛ք, ո՛վ հայ ժողովուրդ։Աստղիկ Թադեվոսյան Աղբյուր՝ hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.