100 հազար դրամ կստանան այն ընտանիքները,ովքեր ունեն 6 և ավելի երեխաներ

6 եւ

ավելի երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար: Պատվովճարը ծնողները կստանան ամբողջ կյանքի ընթացքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

նոր ներկայացրած նախագծով այն տարածվելու է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող(ԿՍԱԳՀ)խոհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ «Ծնողական փառքի» մեդալը

շնորհվում է ՀՀ քաղաքացի այն ծնողներին, որդեգրողներին, որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ:«2014 թվականից է առաջարկվել, որ 6 եւ ավելի երեխա լույս աշխարհ բերած ծնողները պարգեւատրվեն «Ծնողական փառքի» մեդալով: 2014 թվականին եղել են պարգեւատրումներ, սակայն 2019 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ 9 բազմազավակ ընտանիքների ծնողների պարգեւատրման ժամանակ առաջարկ եղավ այդ ծնողներին նաեւ ամենամսյա պատվովճար տալ, որը մինչ այդ չէր գործում: Եվ, ըստ այդմ, օրենքում փոփոխություն իրականացվեց. դրույթ ավելացվեց, որ «Ծնողական փառքի» մեդալով

պարգեւատրված բազմազավակ ծնողները պետք է նաեւ ամենամսյա ցմահ պատվովճար ստանան:Հիմա հստակեցվել է գումարի չափը. ամսական՝ 100 հազար դրամ: Եվ հուսով ենք, որ հաջորդ ամիս Կառավարության կողմից նախագիծը կընդունվի, որը հիմք կստեղծի՝ արդեն վճարումներ իրականացնելու համար: Հուսանք, որ հուլիս ամսից գումարները կսկսեն վճարվել «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված մեր բազմազավակ 9 ծնողներին»,- ասաց նա, ապա հավելեց, որ նախորդ տարի

«Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրում չի եղել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, որը, նրա կարծիքով, այս տարի կլինի, ովքեր եւս պատվովճարներ կստանանԱրտակ Մարկոսյանը նշում է նաեւ, որ 2019 թվականին պարգեւատրվածները ամենաշատ երեխաներ ունեցող ծնողներն են. «ՀՀ-ում Մելքոնյան Մարտիկը ամենաբազմազավակ ընտանիքի հայրն է, ունի 15 երեխա, պարգեւատրվածներից ամենաքիչ երեխա ունեցողն էլ ունի 8 երեխա»:Նշենք, որ այսօր 6 եւ ավելի երեխա ունի մոտ 1200

ընտանիք:ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդականի խոսքով՝ բազմազավակ ծնողներին պարգևատրելուց հետո մյուսների մոտ էլ շատ երեխաներ ունենալու ցանկությունը կսկսի աճել:«Սա շարունակական բնույթ պետք է կրի, եւ ասեմ՝ պետությունը սրանով ոչ թե շնորհակալություն է հայտնում, այլ արժեւորում է, որովհետեւ բազմազավակ ընտանիքների թվի ավելացմամբ մենք ե՛ւ լուծում ենք մեր ժողովրդագրական խնդիրները, ե՛ւ նաեւ մեր ապագայի համար լավ հիմքեր ենք ստեղծում»,- ասաց նա:Արտակ Մարկոսյանի խոսքով՝ դեռեւս 2019 թվականին քննարկվում էր ամսական 40 հազար դրամ հատկացնելը, որը, սակայն, վերջին

քննարկումով որոշվեց դարձնել 100 հազար դրամ:«Մենք իսկապես պետք է արժևորենք մեր այն բազմազավակ ծնողներին, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ունենում են երեխաներ, դաստիարակում են նրանց, հասարակության համար պիտանի մարդ են դարձնում: Նորից եմ ասում՝ դա ոչ թե փոխհատուցում է, այլ պետությունը արժեւորում է այդ ծնողների քայլը, որ, չնայած բոլոր խնդիրներին,

գիտակցաբար գնում են այդ քայլին: Մեզ համար այսօր իսկապես շատ կարեւոր է բազմազավակ ընտանիքների ավելացումը»,- նշեց նա:Արտակ Մարկոսյանն ասաց նաեւ, որ այդ համատեքստում շատ կարեւոր է վերջերս շրջանառության մեջ դրված «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, որով աջակցություններ են սահմանվել չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար:«Կարծում եմ,

որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքն էլ շուտով կընդունվի, եւ նաեւ դրանից բխող աջակցության միջոցառումների ծրագրերը կամաց-կամաց կսկսեն իրականություն դառնալ, որովհետեւ այն լինելու է նաեւ երկարատեւ ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը»,- ընդգծեց նա:Մարիամ Գեւորգյան…աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.