Աննա Հակոբյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

Գորիսի դպրոցի աշակերտները

մասնակցել են Հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարին, հաղթել և որպես նվեր վերանորոգվել է նրանց դպրոցի մարզադահլիճը։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը`

Աննա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է Սյունիք։ Նրանք մասնակցել են Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման

արարողությանը: Հակոբյանն իրենց այցի մասին գրել է Faecbook–ում և լուսանկարներ հրապարակել։«Դպրոցն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից

սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ»,–նշել է Հակոբյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.