Ինչու է Միքայել Մինասյանը Սև-ով փակել իր իսկ հրապարակած փաստաթուղթը

Քիչ

առաջ Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել էր իբրև թե Փաշինյանի, Պուտինի և Ալիևի նոր հայտարարության տեքստը, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի մասին,

որը Միքայել Մինասյանի խոսքերով նրանք պատրաստվում են շուտով ստորագրել:Բայց հարց է ծագում, թե այդ դեպքում, ինչու էր Միքայել Մինասյանը սև-ով ծածկել փաստաթղթի մի մասը։ Եթե Միքայել Մինասյանն այս փաստաթուղթը հայտարարում էր Հայաստանին պարտադրված խայտառակ՝ մեզ ոչ շահավետ

պայմաններով փաստաթուղթ, ապա որն էր իմաստը փակել փաստաթղթի մի մասը:Բնականաբար կարելի է ենթադրել, որ Միքայել Մինասյանի թվարկված կետերն իրականում չկան այդ փաստաթղթում, հակառակ

դեպքում չէր փակի սև-ով։ Միքայել Մինասյանի խոսքերով Սյունիքով միջանցք ենք տալու Ադրբեջանին, բայց հրապարակած փաստաթղթում անգամ մի տառ չի երևում այդ մասին։ Նույն հաջողությամբ կարող էր

ասել, որ ամբողջ Սյունիքն ենք տալու, միևնույն է՝ փաստաթղթում դրա մասին էլ անգամ մի տառ չի երևում։Եվ բացի այս ամենից, Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի տակ չկա և ոչ մի ստորագրություն։ Ինչը նշանակում է, որ հերթական անգամ փորձ է արվում հանրությանը մոլորեցնել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.