Վրաերթի է ենթարկվել 14-ամյա քաղաքացի.վերջինս մահացել է

Մայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման

ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:Դեպքի վայր է մեկնել

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել

Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ և

մահացել է:Փրկարարները սահմանազատել են տարածքը։Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ

քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:hraparak.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.