Կոտայքի մարզում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշներին

Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու ողբերգական

ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 06։40-ի սահմաններում Nissan Maxima մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել բաժանարար

և հանդիպակապց երթևեկելի գոտում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝

«Աբովյան», մեկը՝ Երևանի թիվ 1 համալսարանական, մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ կատարող փրկարարական ջոկատը՝ 1

մարտական հաշվարկով։Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել Աբովյանի շտապօգնության ավտոմեքենային։Մինչ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել

է։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *