ՈՒզում եմ մի գաղտնիք բացահայտել….ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում

իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը ինքն իրեն հարց ուղղեց, որ եթե այս ամենը գիտակցում էր 1998 թվականին և զգուշացնում էր, ապա ինչու՞ չդիմեց ժողովրդին և

նախընտրեց հրաժարվել նախագահի պաշտոնից։ Պատասխանելով հարցին՝ ասաց․ «Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը

տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել:Անշուշտ, իշխանության ներսում ոչ

բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ:Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին

նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում):Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.