Բաքուն արձագանքել է Երևանի՝ՀԱԿՊ դիմելու քայլին

Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱԿՊ դիմելու քայլին Ադրբեջանի ԱԳ

նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:Ինչպես

փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանային լարվածության հետ:«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված

իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի

դիրքերում» և «իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.