Րոպեներ առաջ Գորիսի փոխքաղաքապետը հայտարարություն է տարածել

Իրավիճակի փոփոխություն չկա,

երեկվա դրությամբ ինչպես եղել է, այդպես էայսինքն՝ թշնամին շարունակում է մնալ Սև լճի տարածքում: Այս մասին ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ասաց Գորիսի

փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ նշելով, որ նոր տեղեկություններ չունի:Անդրադառնալով երեկ՝ ուշ երեկոյան, տեղի ունեցած բանակցություններին, Յոլյանն ասաց, որ չի կարող լրացուցիչ տեղեկություն

հաղորդել.«Մի փոքր սպասեք, տեսնենք՝ ինչ է լինում»:Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը

պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, երեք ԱԽ նիստ է տեղի ունեցել:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.