Արտակ Թովմասյանի կոշտ արձագանը Բաքվին

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։

Ողջ հայության աչքի առաջ կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր, ունեցանք հազարավոր վիրավորներ և այդ ամենի պատասխանատուն դեռևս իշխանության է։ Օր-օրի թշնամին գրավում է արդեն

Հայաստանի հանրապետության տարածքները և դրա պատասխանատուն մնում է իշխանության։ Այսօր արդեն Հայաստանի տարածքները կորցնելու իրական վտանգի առջև ենք կանգնած և ինչ է անում իշխանությունը, իրավացի եք՝ զբաղված է արտահերթ ընտրությունների համար մասկի շոու անելով։Հենց այսօրվա համար, այսպիսի դեպքերի համար էր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Արտակ Թովմասյանն ասում․ «Պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի՝ նման սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»։ Բայց ինչպես ասում են՝ Ասողին լսող է պետք, իսկ այդ լսողներն էշի ականջում քնած են։ Դե իսկ թշնամու հետ խաղալ հնարավոր չէ։ Օգտագործում է ամեն հարմար առիթ՝ առաջ շարժվելու համար։Բայց Փառք Աստծո, գոնե այսօր ունենք այնպիսի քաղաքական գործիչներ, ում համար կարևոր է ոչ թե առաջնահերթ ընտրությունների գնալու համար PR քայլեր անել, այլ մտածում է Հայաստանի

Հանրապետությունում առկա քաղաքական խորը ճգնաժամը, երկրի առաջ ծառացած ճակատագրական նշանակություն ունեցող և պետության անվտանգությանն ուղղված մարտահրավերները, դրանց լուծման փաստացի հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները լուծել։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Արտակ Թովմասյանը խոսքի ու գործի

մարդ է։«Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ»,- հաշվի առնելով վերոգրյալը՝ պարոն Թովմասյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս է ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը:

Հակառակ դեպքում՝ կօգտագործի իր ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Ինչպես համոզվեցինք դրանից հետո, Արտակ Թովմասյանի հստակ մեսիջը հասավ հասցեատերերին։ Բնականաբար, թշնամին հասկացավ, որ թուրք իշխանությունից զատ, մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր մտահոգ են Հայաստանի ամողջականության, Հայաստանի ժողովրդի ապագայի համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.