Վերիշենի գյուղապետը հայտարարություն տարածեց

Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզում թշնամին

դիմել է սադրանքի, թողնելով իր զբաղեցրած դիրքերը, առաջ է եկել՝ Իշխանասարի հատվածն անցել է և մոտեցել դեպի Վերիշեն բնակավայրին ու կանգնելՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 12-ի վաղ առավոտյան

ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու

ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը։«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին ես բարձրանում եմ դիրքեր, հասկանամ՝ ինչ է կատարվում, 30 րոպեից զանգահարեք, որպեսզի

կարողանամ ամբողջական տեղեկատվությանը տիրապետեմ և ձեզ փոխանցեմ։ Քաղաքացիական բնակչությունից այնտեղ քիչ մարդ կա, հիմնականում զինվորականներ են, դեռ քաղաքացիական անձանցից շատերին չեն թողնում՝ շատ մոտենան»,- նշեց Արարատ Օրդյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.