Միջադեպ հանրահավաքին…«Ռոբ ես քո դահիճն եմ» գոռաց քաղաքացին շտապ մոտենալով Քոչարյանին…ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոբ, ես քո դшհիճն եմ»,- գոռաց

քաղաքացին հանրահավաքին։ Այսօր՝ 2021թ․ մայիսի 9-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանրահավաք էին կազմակերպել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։Հանրահավաքին, ըստ փորձագետների, որոնք աերոլուսանկարահանող սարքերով մոտավոր հաշվարկել են,

հավաքվել էր 4-5 հազար մարդ։ Քոչարյանը խոսել է իր՝ ընտրություններին մասնակցելու, իրենց դաշինքնի նախընտրական ծրագրի մասին։Հանրահավաքի վերջում, երբ արդեն Ռոբերտ Քոչարյանը հարթակից իջնում էր, միջին տարիքի մի քաղաքացի է

արագորեն փորձում մոտենալ վերջինիս։ Նրա վարքը կասկած է առաջացնում Քոչարյանի թիկնապահների մոտ, և նրանք անմիջապես կանգնեցնում են նրան։Թիկնապահների ձեռքերի մեջից արդեն քաղաքացին գոռում է,- «Ռոբ, ես քո դшհիճն եմ»։ Այս

արտահայտությունը որպես սպառնալիք է որակվել, և քաղաքացուն անվտանգության աշխատակիցները հեռացրել են անհայտ ուղղությամբ։Տեսախցիկը չի հասցրել ֆիքսի այդ պահը, սակայն ականատեսները ասում են, որ նշված քաղաքացին մարտի 1-ի

զոհերից մեկի ազգակիցն է։ Նույնիսկ ցույցի որոշ մասնակիցները նշում են, որ այդ քաղաքացու մոտ եղել է սուր կտրող-ծակող գործիք։Այս մասին հայտնում է Մխիթար Հայրապետյանը՝ հղում տալով ցույցի մասնակիցների։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.