Հաստատվել է 4-րդ,9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը.ԿԳՄՍ նախարարի հրամանը

Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների

քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը. ԿԳՄՍ նախարարի հրամանը.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը: 4-րդ դասարան. Հունիսի

22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից. «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր): Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են հաստատության

մեթոդմիավորումների կողմից Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։ Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ

նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից: 9-րդ դասարան Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից (քննության տևողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը և ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում մինչև մարտի 10-ը:Բացի դրանից` 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

«Գրականություն»՝ բանավոր, «Հայոց պատմություն»՝ բանավոր, «Մաթեմատիկա»՝ գրավոր թեստ (քննության տևողությունը` 120 րոպե), «Բնագիտություն» (գրավոր, թեստ)՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ, (քննության տևողությունը` 120 րոպե), «Օտար լեզու»` բանավոր «Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում (քննաշրջանի ընթացքում)

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից

(բանավոր): Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում):ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՝ԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.