«Հայաստանը շանս ունի».Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

«Հայաստանը

շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը Sputnik Արմենիան գրում է․ Գործարար Ռուբեն Վարդանյանն իր համախոհների հետ հանդես է եկել «Ապագա հայկականը» նախաձեռնությամբ։ Նա անկեղծորեն ասել է` արդյոք պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ, պատմել է` ինչպես են վերջին տարիների ընթացքում իշխանությունները վերաբերվել ներդրողներին։Ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ հայերը

Հայաստանում իրավիճակը փոխելու և օրինակելի պետություն ձևավորելու բացառիկ հնարավորություն ունեն։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում` ներկայացնելով իր «Ապագա հայկականը» նոր

նախաձեռնությունը։Գործարարի խոսքով` նախաձեռնության շուրջ աշխատանքը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում հանրային քննարկումների 15 նպատակներ և ուղղություններ են ձևավորվել։Նա համոզված է` լուրջ վերակառուցում է սպասվում։ Ուժեղ պետությունը պետք է կառուցված լինի հանրային աջակցման հիմքի վրա։ Իսկ Հայաստանը փոխելու համար անհրաժեշտ է ձերբազատվել պատրանքներից ու միֆերից, ռեսուրսների գույքագրում և կադրերի գնահատում իրականացնել, ինչպես նաև շուրջ 15-20 մլրդ դոլար «խելացի» գումար ներգրավել։«Դրանք ոչ միայն

գումարներ են, որոնք կգան ու կգնան կամ կծախսվեն հերթական հարսանիքի, թաղման ու մկրտության վրա, այլ կներդրվեն ճիշտ նախագծերում։ Բավական լուրջ մարտահրավեր է ոչ միայն գումարի ներգրավումը, այլև նախագծեր գտնելը, որոնք իրապես կարող են փոխել Հայաստանի իրավիճակը։ Այնպես որ մեզ մեծ ու ծանր աշխատանք է սպասում», – նշեց Վարդանյանը։Նա նաև համոզված է, որ Հայաստանը կարող է արտադրանք ու ծառայություններ ունենալ, որոնք արժեք

կներկայացնեն ամբողջ աշխարհում։ Իսկ պետական ինստիտուտների և սփյուռքի գործակցությունը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է նոր մոդել կառուցել, որը ոչ միայն կուժեղացնի երկիրը, այլև կօգնի օրինակ դառնալ մյուսների համար։Միևնույն ժամանակ Վարդանյանը նկատեց, որ նախկինում սփյուռքի և իշխանությունների հարաբերություններում գործում էր «Օգնե՛ք նյութապես, մի՛ խանգարեք ապրել» փոխհարաբերությունների մոդելը, իսկ հանրության հետ ոչ ֆորմալ

պայմանավորվածություն կար` ապահովել քաղաքացիների անվտանգությունը, բայց հարստանալ նրանց հաշվին։«Այդ «պայմանագրերը» երկկողմանի խախտվել են։ Մենք պետք է հարաբերություններ կառուցենք իշխանության, ժողովրդի, սփյուռքի և Արցախի միջև։ Մինչև 2016 թվականը երերուն հավասարակշռություն էր, 2016-ին հիասթափություն եղավ, 2018

թվականին դրական մեծ վերելք տեղի ունեցավ, որն է՛լ ավելի մեծ հիասթափությամբ ավարտվեց։ Մենք ինչ–որ բան փոխելու բացառիկ հնարավորություն ունենք այսօր կամ երբեք», – շեշտեց բարերարը։Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.