1999 թ-ին Քիոարյանն ընդունել է,որ Արցախն Ադրբեջանի կազմում է

Մեր օրերում՝ հատկապես Արցախյան

պատերազմից հետո, այնքան են շատացել տեղեկատվական հոսքերը, որ շատ հաճախ մոռանում են, թե իրականում

ժամանակին ով ինչ է ասել, կամ արել, չնայած որ այսօր այդ նույն մարդիկ պնդում են հակառակը՝ հակասելով իրենք իրենց ։ Այս ամենի վառ օրինակ է 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությունը «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ին։Մեջբերում 1999 թվականի նոյեմբերին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին պետությունների և կառավարությունների

ղեկավարների կողմից ընդունված Եվրոպայի անվտանգության Խարտիայի «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ից.«Մարդու իրավունքների, ներառյալ, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին,

ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներն են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։Այս ձևակերպմանը Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը կողմ է քվեարկել՝ ընդունելով, որ Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի կազմում։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.