Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել

«Մեզ մեղադրում, ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը,

դուք ձեր նոր կետից սկսեցիք։Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը յոթ շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս է, մենք էլ մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի՝ օրերս տված

հարցազրույցում արած հայտարարությունների վերաբերյալ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրումներինՎարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պատմությունը 2008-ին չի սկսել, այլ 1998-ին, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կողմ

է քվեարկել Եվրոպայի անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։Փաշինյանը հավելեց․«Բա իրենք ինչի՞ չեն տալիս էս հարցերը, որովհետև էս հարցերին պատասխանելուց հետո ասելու

եմ՝ դե եկեք պարզենք՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է կապիտուլյանտը, ո՞վ է հողատուն։Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բյաց դուք պատերազմի օրերին էլ ձեր դшվաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ

շարունակել եք ձեր գործունեությունը, մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ,բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ «զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ արա՛, ձեր թշնամին ըտեղ չի, ստեղ ա», ստեղ ուներ Ադրբեջանը թշնամի, և դուք ունեիք թշնամի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.