Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը.
ՔԿ Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրական գործով՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով
ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: