Հայտնի է օրը,երբ կժամանի Լավրովը Հայաստան

Հայաստան

է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության

հետ:Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու:Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն

շրջանակ»:Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-

ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», – ասել է Զախարովան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.