Լավրովի այցը ոչ մի լավ բան իր հետ չի բերելու…ինչ է հայտնում քաղաքագետը

Ալիևը գերիներին պահում է` առավելապես

Սյունիքի միջանցքի ստացումը Հայաստանում հոժար լռությամբ ապահովելու համար:

Պայմանավորվածությունն, անշուշտ, գաղտնի է իր երևանյան կատարածուի և մոսկովյան գործընկերոջ հետ:Երեք գերի երեկ ազատեց` ի թիվս այլ գործոնների` նաև հայերին ազդակ հղելու, որ դա հնարավոր է, եթե և երբ միջանցքը տրամադրվի:Լավրովն այսօր Երևան է ժամանում` միջանցքի բացման մանրամասները

գաղտնի ռեժիմով քննարկելու համար:Բացառված չէ, որ Հայաստանի առանձին հատվածների հանձնումն անվերադարձ դարձնելու նպատակով «խաղաղության համապարփակ պայմանագիր» են պատրաստում, որ հավերժական կապիտուլիացիայի և հավերժական կորստի երդմնագիր կարող է լինել:Լավրովի այցը ոչ մի

լավ բան իր հետ չի բերելու, թեև դա ժողովրդին վաճառվելու է մասնավորապես որպես գերիների ազատման ուղղությամբ լուրջ աշխատանք:Երևանից Բաքու մեկնելով` Լավրովն Ալիևին փոխանցելու է հայկական քայլերի հաջորդականությունն ու ստանալու այդ ամենի դիմաց իրենց վարձը:Եվ այս ամենին հայ

ժողովուրդը շարունակելու է հետևել կողքից` կարծես իրեն ու իր երկիրը չեն վաճառում: Կարծես իրեն ու իր երկիրը չեն հետևողականորեն ոչնչացնում: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.