Ազգային
ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով:Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցությունը չէր մասնակցում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ԱԺ-ն արձակելու և արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածուին քվեարկելու է ձեռնպահ: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝
Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու:Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող
կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:Տեսանյութ՝