Սերժ Սարգսյանը մեկնաբանեց Նիկոլը ճիշտ էր,ես սխալվեցի արտահայտությունը…ինչ նկատի ուներ նա…

Սերժ

Սարգսյանը մեկնաբանեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի արտահայտությունը. Ինչ նկատի ուներ նա…«Կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ այն ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին

Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ»,-այս մասին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ ուժերն այն ուժերն են եղել, որոնց պատկերացումները՝ Հայաստանի զարգացման մասին, չեն համընկել իրենց պատկերացումների

հետ։«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկաց, շատ ավելի մեծ ուժերի, այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ արևմուտքում և հյուսիսում»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի արտահայտության մասին Սերժ Սարգսյանը մեջբերեց հատված այն տեքստից, որը խմբագրվել

էր․«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքն ամեն գնով պետք է հասնի իշխանության, ես սխալվեցի՝ կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու

կյանքը։ Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա կարող էր ավելորդ լարվածություն առաջացնել»,-նշեց նախագահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.