Ոչ թե հայրը այլ որդին….ՈՒմ է միանում Կարեն Կարապետյանի որդին,կմասնակցի Սերժ Սարգսյանը ընտրություններին

«Ժողովուրդ»

թերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ և իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որևէ ձևով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր

տեղում կլինի իր որդին՝ Տիգրան ԿարապետյանըՌոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, և ամենևին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, և դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը

զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը»Միևնույն ժամանակ երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն գնում է ընտրության դաշինքով Վանեցյանի հետ։«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ ԳՄ

ձևաչափով որոշեց մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություննոերին, թեեւ մեծուփոքր ՀՀԿ-ները բացառում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրությունների գնալը։ Իսկ ինչպե՞ս է ընթացել ԳՄ դռնփակ նիստը։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի գրեթե ողջ ընթացքում խոսել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:Ներկաները տպավորություն են ստացել, որ Սարգսյանն արդեն որոշում կայացրած է ներկայացել նիստին։ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի

ցուցակում: Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, միայնակ ընտրությունների գնալով, սխալ կաներ, ճիշտ տարբերակը Վանեցյանին միանալն է:Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները` Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ում Սարգսյանի որոշումից հետո տրամադրությունների կտրուկ բարձրացում է նկատվել, որ ԱԺ վերադառնալու շանսեր են նշմարվում։ Ի դեպ, շատերին ասվել էր, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ձեւով չի ցանկանում ընտրություններին մասնակցել և չի լինելու ցուցակում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.