Hraparak.am-ը
գրում է. Մերձիշխանական մեր աղբյուրները պնդում են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ակնկալում է լուրջ թվով ձայներ ստանալ եւ առանց արբանյակ կուսակցությունների հետ
միանալու՝ կառավարություն ձեւավորել: Ըստ իշխանական գերիշխող կարծիքի’ լավ աշխատելու դեպքում հնարավոր կլինի հավաքել ձայների 60%-ից ավելին։ Մեր զարմանքին, թե ինչպես են պատկերացնում նման արդյունք, մեր աղբյուրը նշեց, որ
ամենշաբաթյա ռեժիմով հանրային կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում, ու, ըստ իրենց, Փաշինյանի վարկանիշը մարտ ամսից սկսել է աճել եւ մինչեւ ընտրության օրը անխուսափելիորեն կաճի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
Hraparak.am կայքում