Նիկոլն լավ է արել թող հանձնի թեկուզ Սյունիքն ու Գեղարքունիքն մենակ թե նախկինները էլ հետ չգան…ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՋԱԿԻՑ

Փողոցում ինձ հանդիպում է 60-70 տարեկանի միջակայքում մի տղամարդ ու հարցնում․

«Դու մեր Նիկոլին քննադատում ես։ Ումի՞ց ես փող ստանում»։Պատասխանում եմ հարցով․ «Պետք է անպայման ինչ-որ մեկից փող ստանա՞լ հայ լինելու համար։ Դուք Ձեր քաղաքական հայացքների համար փող եք ստանո՞ւմ»։Արձագանքում է․ «Հայաստանում կա երկու բևեռ՝ Նիկոլական ու Քոչարյանական։ Չեմ հավատում, թե երկու կողմից ակտիվ խոսողները փող չեն

ստանում։ Դրանք իրար թշ նամ իներ են։ Ինձ համար Նիկոլին դեմ խոսողն ավելի վատ թ շնամի է, քան թուրքը։Հիմա էլի կասես, թե Նիկոլը գործարքի գնաց թշ նամու հետ։ Լավ է արել, թող հանձնի թեկուզ Սյունիքն ու Գեղարքունիքը, մենակ թե ռուսների ոտը կտրվի էստեղից, մենակ թե կոռուպցիա չլինի, մենակ թե նախկիններն էլ հանկարծ հետ չգան։ Ես կարող եմ քեզ մաթեմատիկական բանաձևով ապացուցել, որ Նիկոլը իսկական փրկիչ է մեզ համար․․․»։Ընդհատում եմ ոգևորված տղամարդուն

ու առաջարկում սառը ջուր խմել, նստել ծառի ստվերում։ Զարմացած նայում է ինձ, բայց ես անիմաստ եմ համարում այդպիսի մարդկանց հետ զրույցի մեջ մտնել ու հեռանում եմ։ Գերմանացի լրագրող և հետազոտող Յան-Վերներ Մյուլլերն ասում է, որ պապուլիստներն իրենց իշխանությունը պահելու համար հանրությանը ցասում են մատակարարում, իրենք՝ պոպուլիստներն էլ

ցասումով ու шտե լությամբ լի մարդիկ են։Հատուկ կենտրոններ են աշխատում մեր հանրության հետ՝ մարդկանց ներարկելով թշ նամանքի ու անհանդուրժողականության հսկայական չափաբաժին։ Սա կարող է պшյ թել ու նաև բումերանգի էֆեկտ ունենալ, հաշվի առեք։Նաիրի Հոխիկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.