Իսկ ինքներդ ձեզ հարց տվել եք՝իշխանությանը ձեռնտու է,որ փորձի հիմա վերադարձնել գերիներին,թե…ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

Լրագրող Նարիր Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է․ «Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում գերիների վերադարձի դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու»։ Եթե

հավատալու լինենք ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու պայմանավորվածությանը, ապա փաստաբանի նշած 1-2 ամիսը ճշտորեն համընկելու է դրա հետ։Ադրբեջանը փաստորեն որոշ խողովակներով իր ուղերձն ու մտադրությունները փոխանցել է հայկական կողմին։Գուցե պատահակա՞ն լինի, որ հունիսի 15-19-ի արանքում Նիկոլ Փաշինյանը

հպարտ կեցվածքով դիմի Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահն էլ որոշի վախից ենթարկվել Փաշինյանի պահանջին և վերադարձնել հայ գերիների մեծ մասին՝ այդկերպ ինքնաբերաբար մասնակցելով նախընտրական քարոզչությանը։Իսկ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք՝ ՀՀ այսօրվա բարձրագույն իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ բանակցություն վարի և փորձի հիմա

վերադարձնել մեր հայրենակից գերիներին, թե՞ այնուամենայնիվ, սպասել ընտրություններից անմիջապես առաջ հարմար առիթի։ Հռետորական հարցադրումներս պատահական չեն։ Բայց գերիների խիստ զգայուն թեման չարժի դարձնել քաղաքական շահերի առարկա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.