Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցե ղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Մենք խստորեն
դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով «պատմություն կեղծելուց» բացի այլ իմաստ չունի:Միացյալ Նահանգների նախագահը չունի իրավական և բարոյական իրավունք՝ պատմական հարցերը դատելու համար», – ասվում է
բանաձևում:Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների,հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»:Հիշեցնենք, որ Միացյալ
Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցե ղասպա նությունը:Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցե ղшսպա նություն» եզրույթը:Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցե
ղш սպш նությունը:Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: