Առողջապահության նախարարությունը շատ վատ լուր է հայտնում..մեզ միայն սա էր պակասում…

Կորոնավիրուսային

վարակով երկու հղի հին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները,

ովքեր որ ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի», – ասաց նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով, հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ պետք է պատվաստվեն, որպեսզի

հանրային իմունիտետ ձեւավորվի եւ «ցտեսությունասենք այս համընդհանուր արհավիրքին»՝ կորոնավիրուսի պանդեմիային: Այդ իսկ պատճառով որոշվել է ընդլայնել պատվաստվող քաղաքացիների շրջանակը եւ հանել տարիքային

սահմանափակումները. Այժմ 18-ից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել: Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսի պանդեմիայի յուրաքանչյութ ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է, ծանր դեպքերի թիվը ավելանում է, զանազան շտամներ են շրջանառում, եւ պետք է օր առաջ կանխել հիանդության տարածումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.