Միայն Քոչարյանը կարող է հետ բերել Գերիներին իր կապերով,ահա թե ինչպես

“Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար…Երնեկ նրան,

ով իր գործով կապրի անվերջ, անդադար…”Հ. Թումանյան-ի այս խոսքերի մեջբերումը պատահական չէ։ Քանզի, եթե հետահայաց գցենք Ռոբերտ Քոչարյանի անցած ուղու վրա կհամոզվենք, որ նա ի զորու է լուծել ցանկացած հարց։ Նրա վերադարձը սպասելի է ու հավանական, բացատրեմ, թե ինչու․ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում շփման գծում զոհեր չեն եղել, տարածքային

ամբողջականությունը չի խախտվել, Հայաստանը գրանցել է աննախադեպ տնտեսական վերելք, կառավարման համակարգն ունեցել է որակական ահռելի առաջընթաց և այլն։Իսկ հիմա ըստ էության՝ այո, նա կարող է հետ բերել գերիներին։ Այս հարցը նրա համար քաղաքական շահարկման առարկա երբեք չի եղել, կեղծ օրակարգ չի եղել։ Վստահ եմ՝ գրեթե 100 %-ով, որ այն օրը,

երբ նա իշխանության գա գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։ Գործող իշխանությունը պարտված է, չի կարող իր պահանջները ներկայացնել մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, ուղղակի բարոյական իրավունք չունի պահանջներ

ներկայացնել։ Իսկ Քոչարյանը Ալիևին հաղթած առաջնորդ է, Ալիևի գլուխը հողի մեջ տրորած առաջնորդ է։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ բարի համբավ ունի միջազգային ասպարեզում։ Էլ չենք խոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունների մասին ՀՀ երկրորդ նախագահի հետ։ Այսինքն՝ այլ բան ակնկալել հնարավոր չէ։ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Մենք սովորական քաղաքական օրակարգում չենք։ Արտառոց

իրավիճակում ենք գտնվում նոյեմբերի 9-ից հետո։ Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր երկրի համար, մեր ազգային շահի, էլ ուր մնաց մեր գերիների համար։Հենց այս ամենն էլ հաշվի առնելով՝ գերիների հարազատները մեծ հույսեր են կապում պարոն Քոչարյանի հետ, որովհետև արդեն իսկ համոզվել են, որ Նիկոլը Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն է սպասարկում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.