Մեր Նիկոլի շնորհիվ այսօր ունենք մաֆիայից և կոռուպցիայից ազատված Հայաստան….

Նիկոլ

Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձրել է երազելու իրավունքը և երազանքներն իրագործելու իրավունքը: Սա է նրա կառավարության գործունեության ամենակարևոր կողմը և ամենակարևոր երեսը։ Այսօր

Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը զրո է, Հայաստանում արտոնյալների տոկոսը՝ զրո, Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական ո՞րքան «նալոգ» է տալիս հանրապետության վարչապետին՝ զրո, Հայաստանում ինչպիսի և քանի մենաշնորհներ գոյություն ունեն՝ զրո: յո, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վարչապետի համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև նրա համար կրկնակի անընդունելի է գործող, այսօր, օրինակ, իր կողմից

որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից: Դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, և այս պրոցեսը շարունակվելու է: Ուղղակի բացառված է, որ Փաշինյանը որևէ

կոմպրոմիս ունենան կոռուպցիայի հետ, և Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ամբողջապես:Էլ չենք խոսում այն մասին, որ մաֆիայի պարագլուխները ջայլամի պես գլուխները մտցրել են հողի տակ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը փշրում է նրանց ողնաշարը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի թողնելու, որ կրկնվի հոկտեմբերի 27-ը,

մարտի 1-ը։ՀՀ ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող ՀՀ ժողովրդի հաղթանակը հետ վերցնել նրա ձեռքերից:Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.