Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ պատերազմից
հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»: Այս մասին գրում է minval.az կայքը:«Նրանք վաճառել են ռելսերի մի մասը,
իսկ մյուսից հակատանկային ամրություններ են կառուցել: Մենք նորից կկառուցենք երկաթուղին: Այս աշխատանքը սկսվել է, և որոշ ժամանակ առաջ ես առաջին քարն եմ դրել Հորադիզ-Աղբանդ երկաթուղու հիմքում`Հորադիզ գյուղում»:Ադրբեջանի
նախագահի խոսքերով` այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ.«Փաստացիորեն, Զանգելանի շրջանը աշխարհագրորեն տեղակայված է Արևելյան
Զանգեզուրի շրջանում և կկապի Արևելյան Զանգեզուրը Արևմտյան Զանգեզուրի հետ և երկաթգիծ կբացի դեպի Նախիջևան:Կբացվի նաև ավտոմոբիլային մայրուղի»,-հայտարարել է Ալիևը