Ալիևը նորից հիմարություններ է խոսել…տեսեք ինչ է զառանցել այս անգամ

«Ռազմական սադրանքը,

որը վերջերս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին’ Զանգելանի ուղղությամբ, պետք է լինի վերջինը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը հայտնում է minval.az-ը։ Ջաբրայիլում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «եթե ևս մեկ նման փորձ ձեռնարկվի,

ապա թշնամին տեղում կոչնչացվի»։ ՀՀ ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել’ նշելով. «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ’ Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի’ ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա’ իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես’ ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.