Ալիևը
Զանգելանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի շրջանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։Հիմնարկեքի արարողությունը տեղի
է ունեցել Մեխակավանի (Ջաբրայիլի) և Կովսականի (Զանգելանի) շրջաններ կատարած այցի ժամանակ Արարողության ընթացքում Ալիևը նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի թռիչքուղին շահագործման կհանձնվի ընթացիկ
տարում:Որոտան գետի և Գորիսի շրջանի համանուն հայկական գյուղի հատվածում ճանապարհը անցնում է Կուբաթլուի Էյվազլար գյուղի տարածքով: Շուռնուխ գյուղի հատվածում ևս ճանապարհը անցնում է սահմանի եզրով կամ մտնում նախին
Խորհրդային Ադրբեջանի տարածք, ընդ որում՝ կիլոմետրերով:Կապանի շրջանում սահմանը անցնում էր Սյունիք գյուղի մոտով, իսկ համանուն օդանավակայանի մոտ սահմանը բաժանվում է Ողջի գետով:Սյունիք գյուղից դեպի Ագարակ գյուղ մի քանի
կիլոմետր ճանապարհը անցնում է Զանգելանի շրջանով: Ճանապարհը հենց սահմանի երկայնքով է ձգվում նաև Կապանից դեպի Ճակատեն գյուղ հատվածում, ինչպես նաև՝ Սրաշեն-Շիկահող-Ներքին Հանդ-Ծավ անտառապատ շրջանում: