Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների
զինվորական հավաքներ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ «2021 թվականին պահեստազորում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կոչ անել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում և անվտանգության
դաշնային ծառայության մարմիններում զինվորական հավաքներ անցկացնելու համար», -ասված է փաստաթղթում: Պետության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և գործադիր իշխանության մարմիններին հանձնարարել է ապահովել
քաղաքացիների ռազմական պատրաստության կոչի հետ կապված միջոցառումների իրականացումը։ Նշվում է, որ պահեստազորայինների համար զինվորական հավաքները Ռուսաստանում անցկացվում են ամեն տարի, դրանց նպատակն է բարելավել զինծառայողների մասնագիտական հմտությունները և գիտելիքները։ Նշվում է նաև, որ «հավաքներին, որպես
կանոն, մասնակցում են նրանք, ովքեր ժամկետային ծառայության կամ բուհում սովորելու ժամանակ յուրացրել են բանակում պահանջված մասնագիտությունները։ Զորակոչը վերաբերում է նաև նրանց, ովքեր արդեն անցել են զինվորական ծառայություն, ինպես նաև նրանց, ովքեր ազատվել են ծառայությունից կամ ունեցել են տարկետում: