Հայտնիվէ,թե ինչ են քննարկել Ալիևը ու Էրդողանը հեռախոսով….Ահա թե ինչ է առաջարկել Ալիևը

Հայտնի է, թե ինչ են քննարկել Ալիևը և Էրդողանը հեռախոսով.

Ահա թե ինչ է ասել Ալիևը Բայդենի հայտարարության մասին Հայտնի է, թե ինչ են քննարկել Ալիևը և Էրդողանը հեռախոսով. Ահա թե ինչ է ասել Ալիևը Բայդենի հայտարարության մասինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ

Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղաս պանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունըԱլիևը ևս մեկ

անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և արտահայտած դիրքորոշման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին: Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբՀիշեցնենք, որ Միացյալ

Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը: Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց

ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.