Ժողովուրդը պետք է որոշիՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, թե՝ ոչ.եթե կորցնենք Նիկոլին, ուրեմն՝ կկորցնենք ամբողջ Հայաստանը

Ժողովուրդը պետք է որոշիՆիկոլ Փաշինյանը

պետք է հեռանա, թե՝ ոչ, դրա հնարավորությունն ընտրությունների միջոցով է։ Ով վեր է կենում հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց իրեն ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իր հրաժարականը պահանջի։ Թե չէ նախկին ռոբա-սերժական թրմացքները օր մեկին երկու կոպեկ են շպրտում ու ուղարկում միտինգ անելու։ Թե գնացեք կանգենք ու

գոռացեք Նիկոլ հեռացիր։Լավ լուրջ դուք մտածում եք, թե որևէ մեկը ուզում է անցյալին վերադարձ։ Քոչարյանը մեծ-մեծ փրթում է, թե իբր մասնակցելու է ընտրություններին ու կրելու է։ Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք։ Եթե Քոչարյանը կրի, ուրեմն՝ խարդախություն է տեղի ունեցել։ Չի կարող մի մարդ կրել, ում ղեկավարման 10 տարիներին հանրությանն ուղեկցող բառերը եղել են՝ Կսպшնե՛նք․ կունեզրկե՛նք․ կնվաստանցե՛նք․ ընտանիքիդ հերը կանիծե՛նք։ Էս մարդկանց ու իրանց շառավիղներին

որևէ իրան հարգող հարթակում ձայն տալը, սրանց հետ սիրապարերը, առհասարակ պարզ բարև տալը հղի են ահավոր արգասիքներով բոլորիս համար։ Սրանց դեմը պիտի առնել, եթե պետությունը չի ուզում կամ չի կարող, հասարակությունը պիտի գոնե վերաբերմունք ցուցաբերի։Իսկ այն, որ հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է

ժողովրդավարական երկիր արդեն իսկ շատ հարցերի պատասխան է տալիս։Այնպես, որ մեղսագործներ Նիկոլ Փաշինյանից հայրենիքը փրկելուց առաջ, մի փոքր Ձեզ նեղություն տվեք և վերանայեք Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված քաղաքական հաշվեհարդարների պատմությունը, ամփոփեք այդ ուսումնասիրությունները և նոր միայն գնացեք ընտրության։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.