Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը և Երևանի հետ
հարաբերությունների կարգավորումը չէ. Ահմադ Քազեմին փակագծեր է բացում..Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է իրանական
լրատվամիջոցներում: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կո չված «Զանգեզուրի միջանք» կո չվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կե ղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Հաղորդում է «1լուրեր»-Փորձագետն ընդգծել է՝
Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կո չված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և
մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զս պել Չինաստանն ու Ռուսաստանը և հար վшծել «Մեկ գոտի, մեճանապարհ» նախագծին:Իրանական մեկ այլ՝ «Մեհր» գործակալության կայքում հրապարակված հոդվածում էլ ընդգծվել է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Թեհրանը պետք է պաշտոնապես դատապարտի նման հայտարարությունները: