Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը

Ադրբեջանի

նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս

հայտարարությունը: Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և արտահայտած դիրքորոշման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին: Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել

Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և բարեկամականհարաբերությունների զարգացման կապակցությամբ: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.