Թուրքիայում են Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
հայտարարությանը…ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հիմնված է պոպուլիզմի վրա: Թուրքիան մերժում է այն, հայտարարել է Թուրքիայի
ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:«Քաղաքական արկածախնդրությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է։ Բառերը չեն փոխի և չեն վերաշարադրի պատմությունը: Մենք չենք պատրաստվում որևէ մեկից դասեր
քաղել մեր պատմության վերաբերյալ։Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,-գրել է Չավուշօղլուն Թվիթերում։